Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը

Մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը
27.06.2025 | 13:04

Երկար վերլուծելու կարիք չկա։

Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի։

«Զարմանալիորեն», վերջիններին թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։

Բայց մենք դա չենք հասկանում։

Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։ Ամենավատ։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ